Պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել․ Քերոբյանը՝ կալանավորված նախարարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում չարաշահումները ոչ թե գողության, այլ շահառուների կողմից խարդախություն անելու մասին են։ Դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել կամ չի ապացուցվել, որ գողացել են։ Կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեի կողմից ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում հայտնաբերված խախտումների ու խարդախությունների մասին։

Այս գործով կա կալանավորված է էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Ըստ Քերոբյանի՝ այդ ամենը պարալիզացնում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքը։

«Մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ լավ, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,- կառավարության նիստում հարց բարձրացրեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով