Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի. Փաշինյանը` ինտենսիվ այգիների ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2025թ. վերջ։ ՀՀ կառավարությունն այդ մասին որոշում ընդունեց այսօրվա նիստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նախորդ 5 տարիներին 7 000 հա հողի վրա ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի արդյունքում գյուղատնտեսության այս ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 մլրդ դրամ։

«Պարոն նախարար, ձեր նշած 7000 հա–ն օբյեկտիվ թիվ չէ, քանի որ մենք դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, որ ինտենսիվ այգի չկա, սակայն սուբսիդավորումը կա։ Հարց կծագի` ինչո՞ւ ենք այդ պայմաններում այս ծրագիրը շարունակում։ Ուղղակի պետք է ՀՀ կառավարության մեր գործն իրավապահ մարմինների գործից տարբերակվի։ Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի։ Եթե չարաշահող մի 10 ընկերության պատճառով այդ ոլորտը պետք է ոչնչացնենք, դա նշանակում է, որ ՀՀ ապագան ենք ոչնչացնում»,– արձագանքեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով