Ֆրանսիական Carrefour-ը կսառեցնի ապրանքների գները՝ գնաճի դեմ պայքարելու համար

1 Min Read

Ֆրանսիական Carrefour մանրածախ ցանցը հայտարարել է, որ 100 ապրանքի գին կսառեցնի, որպեսզի ֆրանսիացիներին օգնի հաղթահարել աճող գնաճը: Հայտնում է European Supermarket Magazine-ը։

Carrefour-ը հետևել է ֆրանսիական այլ առաջատար ընկերությունների օրինակին, որոնք նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության ճնշման ներքո նույնպես քայլեր են ձեռնարկել, որպեսզի օգնեն սպառողներին հաղթահարել ռեկորդային գնաճը։

Հիշեցնենք, հուլիսին ֆրանսիական TotalEnergies նավթային և CMA CGM տրանսպորտային ընկերությունները հայտարարել էին գների հետագա կրճատման մասին:

Carrefour-ը հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 30-ը կսառեցնի մի շարք ապրանքների գներ՝ սննդամթերքից մինչև բժշկական պարագաներ և հագուստ:

Այս ամսվա սկզբին հրապարակված տվյալները ցույց են տվել, որ հուլիսին Ֆրանսիայում գնաճը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 6,8%:

Share This Article