«Մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան ունենալու և կառուցելու»։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այստեղ ևս բախվելու ենք իրավիճակի, որ գումարը կա, նախագիծը կա, բայց մասնագետներ չկան․
«Արդեն իսկ ուշացել ենք, բայց լավ է ուշ քան երբեք։ Ես հանձնարարական եմ տվել, տիկին Անդրեասյան, որ ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքները սահմանելիս պետք է հատուկ նկատի ունենանք միջուկային անվտանգության ոլորտը։ Մենք նախագիծ ունենք իրականացնելու և դրա մասն է մասնագետների վերապատրաստումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում