Մինչև 2024 թ. սեպտեմբերի 1–ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում Սևանա լճում օրինական որս իրականացնելու համար։ Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին նախագիծը։
2022 թ. քվոտան եղել է 600 տոննայի շրջանակում, 1 կգ սիգի դիմաց ձկնորսը 65 դրամ է վճարում ՀՀ պետական բյուջե։
Փաշինյանը դժգոհ էր ներկայացված տվյալներից։
«Մեկ կգ սիգի դիմաց վճարումը 65 դրամ է, մինչդեռ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ բարձր է։ 2022 թ. 600 քվոտայի դեպքում 566.1 տոննա սիգ է իրացվել, թեև գիտենք, որ կրկնակի անգամ ավելի որս է արվել, բայց գոնե այդքան գումարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է։ Ավելի վատն այն է, որ 2023 թ. քվոտաների ցուցանիշն ավելի է նվազել։ Կամ, ասենք` գինը ո՞նց ենք որոշել, որ 65 դրամ է, այլ ոչ թե 100 դրամ։ Ես նախարարի հետ էլ եմ առավոտյան խոսել, չի կարող նման բան կրկնվի` ինչքան քվոտան տրված է, ճշգրիտ այդքանի դիմաց պետք է վճարում կատարվի»,– նշեց ՀՀ վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում