Թուրքիայում և ԱՄԷ-ում ռուսական բանկերը դոլարով և եվրոյով ոսկի են փոխանակել. Bloomberg

2 Min Read

Ռուսական որոշ բանկեր Թուրքիայում և ԱՄԷ-ում ոսկին փոխանակել են դոլարով և եվրոյով՝ փորձելով շրջանցել արևմտյան երկրների արժույթների ներմուծման արգելքը, – գրում է Bloomberg-ը։

Բանկերն օգտագործել են այս սխեման առնվազն մինչև 2023 թվականի հուլիս կամ օգոստոս ամիսները։

Զեկույցում ասվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում ռուսական վարկային կազմակերպությունները կարող էին Ռուսաստան ներմուծել ավելի քան 82 մլն դոլարի եվրո, դոլար և դիրհամ։

Որոշ ընկերություններ, որոնք կանխիկ գումար են ուղարկել Ռուսաստան, այդ ժամանակահատվածում նաև ոսկի են ներկրել։ Նշվում է, որ գործարքները կատարվել են միջնորդների միջոցով, ուստի տեղեկատվություն չկա այն մասին, թե ով է եղել արժույթի վերջնական ստացողը:

2023 թվականի մայիսին Reuters-ը, վկայակոչելով ռուսական մաքսատան տվյալները, որոնք ստացել էր առևտրային մատակարարից, հայտնել է, որ ԱՄԷ-ն Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» մեկնարկից հետո դարձել է ռուսական ոսկու հիմնական ներկրողը։

2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի մարտի 3-ը ԱՄԷ-ն ներմուծել է 75.7 տոննա ռուսական ոսկի ՝ 4.3 մլրդ դոլար արժողությամբ։ 2021 թվականի հետ համեմատ այդ ծավալը չի գերազանցել 1.3 տոննան։

Ընդ որում, Չինաստանն ու Թուրքիան ներկրել են 20-ական տոննա։ Այս երեք երկրներին, ըստ մաքսային տվյալների, բաժին է ընկել ռուսական ոսկու արտահանման 99.8%-ը։

Եվրամիությունն արգելել է եվրո արտահանել Ռուսաստան 2022 թվականի մարտին` պարզաբանելով, որ եվրոպական արժույթն արգելվում է վաճառել կամ փոխանցել Ռուսաստանում որևէ անհատի, ընկերության, կազմակերպության կամ պետական ​​մարմինների, այդ թվում ՝ կառավարությանը և կենտրոնական բանկին:

Նույն ամսվա ընթացքում ԱՄՆ-ն արգելեց երկրից դոլարով արտահայտված թղթադրամների արտահանումը, վաճառքը կամ մատակարարումը Ռուսաստանի կառավարությանը կամ Ռուսաստանում գտնվող ցանկացած անձի:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով