2024 թ. հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ։
Այս մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Համեմատության համար նշենք, որ 2023 թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022 թ․ հունվարին՝ 94 հազար»,- նշված է գրառման մեջ։