Շուրջ 8 մլրդ դրամ ԴԱՀԿ չկատարված ակտեր կան․ այստեղ ևս «զեղչ» կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ազգային ժողովի նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ ներկայումս զգալի թվով չվճարված հաշիվներ կան, որոնցով զբաղվում է ԴԱՀԿ ծառայությունը։ Խոսքը 8 միլիարդ դրամ գումարի մասին է։

Ըստ նոր փոփոխությունների` եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով