Նոր ծրագիր՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով

1 Min Read
ՀՀ արյան բանկը նախաձեռնել է նոր ծրագիր՝ ուղղված ՀՀ-ում արյան դոնորության մշակույթի զարգացմանը և արյան պաշարների խնդրի լուծմանը։
Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
«1/5000» ծրագիրը ակումբ է, որը ստեղծվել է իր շուրջը համախմբելու մարդկանց, ովքեր պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ կյանքեր փրկելու համար նվիրաբերելով սեփական արյունը տարեկան 2-4 անգամ։
ՀՀ արյան բանկը հորդորում է բոլորին միանալ այս նախաձեռնությանը և օգնել լուծել Հայաստանում արյան պաշարների խնդիրը։

Կիսվեք այս հոդվածով