Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը հափշտակել է 8 հազար լիտր բենզին

1 Min Read

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաներն այս տարվա հունվարին շահագործելու համար, դեկտեմբերի 28-ին ավտոտնտեսությունից ստացել է 8 հազար լիտր բենզինի կտրոններ, որոնք, սակայն, հունվարի 9-ի դրությամբ նրա մոտ արդեն առկա չէին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Նա պարզաբանել է, իբր՝ կտրոնները պարտքի դիմաց վերադարձրել է Երևանի տարբեր բենզակայաններին, ինչը, սակայն, հերքվել է ծառայողական քննությամբ:

«Այսպիսով, պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, հափշտակել է իր տնօրինմանը հանձնած բենզինը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

ՆԳՆ ստրաբաժանումների ինքնամաքրման գործընթացը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով