2024-ի սեպտեմբերին սպասում ենք 8.6 մետրանոց մոտ 171 ավտոբուսի ժամանելուն. Գրիգորյան

1 Min Read

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի առաջին քննարկումն է:

Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը միասնական տոմսային համակարգի ներդրման թեմայով ասուլիսին:

«Առաջին՝ ուզում եմ հստակ լինի, որ այս պահի դրությամբ նախագիծը ամսի 13-ի օրակարգում է ներառված, ոչ թե վաղը կայանալիք արտահերթ նիստի, և նախագիծը, ինչպես և բոլոր նախագծերը, դրվելու է շրջանառության մեջ այն տրամաբանությամբ, որ բաց ենք առաջարկների, քննարկումների, առանձին ասպեկտների, եթե ուշադրություն չենք դարձրել, դրանց վրա մեր ուշադրությունը հրավիրելու պատրաստակամությամբ: Երկրորդ՝ նախագծի վերջնամասում նշված է, որ նախատեսվում է, որ այն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերին: Այն ժամկետի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք 8.6 մետրանոց մոտավորապես 171 նոր ավտոբուսի ժամանելուն: Այս պահին ընթանում է մրցույթը:

Երրորդ՝ բացի այս որոշումից՝ մինչև համակարգի բուն իմպլեմենտացիան արդեն կհստակեցվեն նաև այն խմբերը, որոնց պետք է տրամադրվի արտոնություն. վճարից գուցե ազատելու, գուցե զեղչի տեսքով»,- ասել է Գրիգորյանը:

Կիսվեք այս հոդվածով