Հայաստանում խաղադրույքներն աճում են ավելի արագ, քան համաշխարհային տեմպերն են. Ավագ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՆԱ-ում խաղային ոլորտի դերը շարունակաբար ընկնում է արդեն որերորդ տարին։ Աժ-ում հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է ոլորտում ներդնել աուդիտի ինստիտուտը, որը կվերահսկի խաղային ոլորտում օրենքի կարգավորումների պահպանումը և կֆիլտրի կրկնակի խաղադրուքների դեպքերը, ինչպես նաև սահմանափակել օրենքից դուրս կայքեր մուտքերը։

«Ընդհանուր խաղադրույքների վիճակագրությունը եթե նայենք, ապա կտեսնենք, որ այն դեռ շարունակում է աճել, աճում է մի քիչ ավելի արագ, քան համաշխարհային տեմպերն են»,- ասաց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article