Որ եկրներից են ամենաշատն այցելել ՀՀ

1 Min Read

2023-ին Հայաստան է այցելել 2 միլիոն 316 666 զբոսաշրջիկ։ Այս տվյալները հրապարակել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը

Նախորդ տարվա համեմատ այցելությունների աճը կազմել է 39 տոկոս։

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են այցելել Ռուսաստանից՝ 1 միլիոն 139 853 մարդ, կամ զբոսաշրջիկների 49 տոկոսը։

Երկրորդ տեղում Վրաստանն է՝ այնտեղից 253 759 մարդ է այցելել Հայաստան, իսկ Իրանից Հայաստան այցելել է 150 766 մարդ։

Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստան են այցելել նաև ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից, մեկական այցելու՝ Անգոլայից, Բարբադոսից, Գամբիայից, Չադից, Սենթ-Վենսենթից։

2023 թվականին Հայաստան է այցելել Ադրբեջանի 23 քաղաքացի։

Կիսվեք այս հոդվածով