ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2022 Թ.-Ի ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

2 Min Read

Հայերը սեփական երկրում շարունակում են ապրել լարված պայմաններում։ Հետաքրքիրն այն է, որ օտար ափերում հաստատված հայերի և հայաստանյան հայերի միջև առկա են հոգեբանական մի շարք տարբերություններ։ Չնայած արտերկրի դժվարություններին՝ հոգեբանական առումով սփյուռքահայերն ավելի հանգիստ են:  Առաջին հերթին այս լարվածությունը գալիս է մեր երկրի աշխարհագրական բարդ դիրքից, երբ շուրջբոլորը թշնամիներ են։ Մյուս կողմից լարվածությունը պայմանավորված է ներքին անհանդուրժողականության բարձր մակարդակով։ Երկրում տիրող լարված մթնոլորտի ամենակարևոր պատճառներից է պետության ոչ ճշգրիտ և ոչ հավասարակշռված քաղաքականությունը վերջին 30 տարիների ընթացքում։ Այս բոլոր գործոնները՝ արտաքին և ներքին, հանգեցրել են արտագաղթին և, հետևաբար նաև բնակչության թվաքանակի կրճատմանը: Ցավոք, սա էլ իր հերթին պետականության խարխլման դրդապատճառներից է։

Ցավոք, ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունը դեռևս գտնվում է վտանգավոր տիրույթում

Գծապատկեր 1․ ՀՀ բնակչության թվաքանակի տարեսկզբի և 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ տարբերության դինամիկան 2020-2022 թվականներին

Ինչպես նկատում ենք գծապատկերից, այս տարբերությունը ցուցաբերել է նվազման միտում։ Դեռևս 2020 թ․-ին արձանագրվել է բնակչության թվաքանակի հավելաճ 3,3 հազար մարդով, 2021 թ․-ին՝  1,30 հազար մարդով, իսկ արդեն 2022 թ․-ին նկատում ենք 0,50 հազար մարդ արդյունքը։

Առավել խորանալով ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության բաղադրիչների մեջ՝ կարող ենք նկատել հետևյալ պատկերը․

Գծապատկեր 2․ ՀՀ բնակչության թվաքանակի բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի մակարդակները 2022 թ․-ի հունիսի 1-ի դրությամբ

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բնական հավելաճը 2022 թ․-ի հունիսի 1-ի դրությամբ կազմել է  1,8 հազար մարդ, իսկ միգրացիայի մնացորդը՝ -1,3 հազար մարդ։

Կիսվեք այս հոդվածով