Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանին հայտնել են, որ ձնամաքրման 38 մեքենաներից 7-ը աշխատանքներ իրականացնելու ընթացքում խափանվել են և այժմ վերանորոգման փուլում են:
Տիգրան Ավինյանին նաև զեկուցել են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձնամաքրման աշխատանքներ իրականացվել են նաև վերջերս ձեռքբերված 50 մայթ մաքրող միջոցներով, որոնցից 15-ն ընթացքում խափանվել է:
Մատակարարող ընկերությունը տեղեկացրել է, որ ձեռնարկվում են միջոցներ դրանք վերանորոգելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում