ՀՀ հեռուստաընկերությունները չեն դիմանում մրցակցությանը. գովազդատուները նախընտրում են այլ հարթակներ

2 Min Read

Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններն ընթանում են շատ արագ։ Այն կառույցներն ու ընկերությունները, որոնք չեն կարողանում ժամանակին ըմբռնել այս փոփոխությունների միտումը, լուրջ մրցակցության են բախվում։

Այս առումով մեծ փոփոխություններ են նկատվում ժամանակակից հեռուստատեսությունում, որն այսօր ունի այլընտրանքային մրցակիցներ։


Հեռուստաընկերությունների 50%-ից ավելին պետք է միանա և ստեղծվի խորհուրդ. նախագիծ


Ըստ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի` հեռուստատեսությունն այսօր մենաշնորհ չունի, գովազդատուները նախընտրում են այլ հարթակներ։ ՀՌՀ նախագահի խոսքով`վնասով են աշխատում բոլոր հեռուստաընկերությունները. նկատվում է հեռուստաընկերությունների դիտելիության անկում, ինչի արդյունքում, գովազդատուներն ընտրում են այլ հարթականեր։

Կան հաշվարկներ, որ յուրաքանչյուր տարի TV դիտելիությունն ընկնում է 3-5%-ով։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ ՎԿ կողմից ներկայացված տվյալները` հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի մասով․

ՎԿ տվյալները փաստում են, որ 2023թ-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի ծավալներն աճել են 4,4%-ով՝ կազմելով մոտ ֏10 մլրդ։ Սակայն, մյուս կողմից պետք է արձանագրել, որ, օրինակ, հասույթի ծավալները 2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա և  2022թ-ի նոյեմբերի համեմատ կրճատվել են համապատասախանաբար 10,8%-ով և 18,8%-ով։

Այս անկումներով հանդերձ` 2023թ-ի նոյեմբերին հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի ծավալները կազմել են մոտ ֏936 մլն։


* 2023 թվականին  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) վերահսկողության տակ են եղել  28 տեսալսողական ծառայություն մատուցողները, որոնց թվում և՛ մայրաքաղաքային, և՛ մարզային ծածկույթի հեռարձակողներն են, ռուսական երեք հեռուստաալիքները և Հանրային հեռուստատեսությունը։

ՀՌՀ վերահսկողության տակ են 62 ցանցային օպերատորներ, մարզային փոքր կաբելային ընկերություններ, որոնք ավելի մատչելի ծառայություն են իրականացնում, քան՝ խոշորները։  

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով