ՈՒ՞ր է սլանում ԱՄՆ-ի պետական պարտքը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ԱՄՆ տնտեսությունն ապրում է դժվար ժամանակներ։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն ու գործող պատժամիջոցները, լարված իրավիճակը ողջ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ներքին խնդիրները մեծ հարված են հասցնում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ համաշխարհային տնտեսությանը։ Բացի այդ՝ մարդկությունը կարծես թե հաստատուն քայլերով մոտենում է Երրորդ աշխարհամարտի շեմին։

Այս իրավիճակում իրենց զգացնել են տալիս տնտեսությունում կուտակված տարբեր խնդիրները։ Մեր ընթերցողներից մի քանիսը կարող է զարմանալ և հարցնել՝ այդ ինչպես կարող է աշխարհի համար մեկ տնտեսությամբ երկիրը խնդիրներ ունենալ։


Կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների վճարմանը կուղղվի շուրջ 2 մլրդ դոլար


Այդուհանդերձ, խնդիրներ կան և դրանք շատ են։ Ամենավտանգավոր խնդիրը ԱՄՆ-ի արտաքին պարտքի ծավալներն են, որոնք վայրկյան առ վայրկյան աճում են։ Մինչ դուք կհասցնեք կարդալ այս վերլուծությունը, ԱՄՆ-ի պարտքը կհասցնի ավելանալ։ Այս միտումների պահպանման պարագայում տնտեսությունը կարող է մտնել արտաքին պարտքի «կոմայի» մեջ։

 ԱՄՆ տնտեսությունն արդեն տարիներ շարունակ գտնվում է այդ «ծուղակում»։ Այս իրավիճակի մասին է վկայում առկա վիճակագրությունը․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի պետական պարտքը 2022թ-ին հասել է մոտ 31 տրլն-ի և կանխատեսումները փաստում են, որ այս աճը շարունակվում է։ Բացի այդ՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ-ին կազմել է 123%:

Ուշադրություն դարձնենք, որ ԱՄՆ պարտքի յուրաքանչյուր էական աճից առաջ տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ։ Այսպես, 2019թ-ին տեղի ունեցան առևտրային պատերազմներ ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ, 2020թ-ին ԱՄՆ-ն բախվեց թագավարակի խնդրին և ռեցեսիային, իսկ օրինակ 2022թ-ին ԱՄՆ-ում հսկայական գումարներ ծախսվեցին գնաճի դեմ պայքարի համար, ինչպես նաև մարվեցին ուսանողական մեծածավալ վարկերը։

Ամեն անգամ, երբ խնդիր է առաջանում արտաքին պարտքը մարելու մասով, ԱՄՆ-ի կառավարությունը երկար վեճերից հետո բարձացնում է արտաքին պարտքի թույլատրելի շեմը։ Սակայն, սա վերոնշյալ «պարտքային կոմայի» մեջ տնտեսությունը պահելու անհեռատես և կարճատես քաղաքականություն է։

  • Ինչպես բնութագրում է իրավիճակը հայտնի տնտեսագետ, վիճակագրագետ Նասիմ Թալեբը, արտաքին պարտքի շեմի պարբերաբար բարձրացումը հանգեցնելու է պարտքային պարույրի ձևավորմանը։ Տնտեսագետի բնորոշմամբ՝ պարտքային պարույրը նման է մահվան պարույրի։ Վերջինս կսկսի ակտիվանալ ԱՄՆ-ի համար բեկումնային իրադարձությունների ժամանակ և կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով