Շահառուները կեղծում են փաստաթղթեր և ներկայացնում ուռճացված ծախսեր. Էկոնոմիկայի փոխնախարար

1 Min Read

Ինտենսիվ այգիների ծրագրերի մասով կա քրեական վարույթ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ իրենք նկատել են, որ ինտենսիվ այգիների ծրագրերի հետ կապված որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը և նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր։

«Մենք բարձրաձայնել ենք, որ շահառուները կեղծել են փաստաթղթերը, դա իրավապահների գործն է։ Կարծում ենք, որ իրավապահները պատշաճ կերպով ուսումնասիրությունները կներկայացնեն»,- ասել է փոխնախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ իր աշխատասենյակում խուզարկություններ չեն արվել, ինքն էլ չի հարցաքննվել։

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը 2 ամիս ժամկետով տնային կալանքի է ենթարկվել։


Ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը. նախարարությունում. կատարվում են խուզարկություններ


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել նաև Անի Իսպիրյանը։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով