Համաճարակի պայմաններում խաղային հարթակները դարձան միջավայր, որտեղ մարդիկ կարող են հանդիպել և հեռավար շփվել։ Նրանց շփման թեմաները բազմաթիվ են, սակայն մեր ուշադրությունը գրավեց հատկապես շփումը բիզնես հարցերի շուրջ։
Ընդհանուր հաշվով խաղայնացումը տարածվում է ընկերության աշխատակիցների շրջանում և նախատեսված է նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։ Օրինակ, 2020 թ.-ին բացվեց «Unconventional» հարթակը։ Վերջինս նախատեսված է վիրտուալ միջոցառումներ անցկացնելու համար։ Այս հարթակում կա ավելի քան 50 հազար օգտատերմ իսկ հետաքրքությունը կայանում է նրանում, որ բոլոր միջոցառումները, այդ թվում գործնական հանդիպումները, անցկացվում են խաղային աշխարհներից մեկում և օգտատերերից յուրաքանչյուրն ունի իր 3D ավատարը։
ԲԻԶՆԵՍԻ ԽԱՂԱՅՆԱՑՈՒՄԸ
