Բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Եթե, այնուամենայնիվ, հայրենակիցներն ունեն նման խնդիր, առաջարկում ենք այդ մասին դիմում ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ e.request.am հարթակին կամ info@mlsa.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով կամ առձեռն՝ մոտենալով Կառավարական տուն 3՝ նախարարության քաղաքացիների ընդունելության բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։