eBay ընկերությունը համաձայնել է վճարել 59 մլն դոլար՝ թմրադեղերի արտադրության սարքավորումների վաճառքի համար,- հայտնում է Incrussia-ն։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդել է, որ կայքում վաճառվում են հազարավոր հաբեր և թմրադեղերի արտադրության համար սարքավորումներ, այդ թվում՝ մարդկանց, ովքեր դատապարտվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:
Նման սարքավորումներն օգտագործվում են կեղծ հաբեր արտադրելու համար:
Առցանց առևտրի հսկան չի հետևել վերահսկվող նյութերի մասին օրենքի պահանջներին (CSA): Գերատեսչության տվյալներով՝ կայքում վաճառվող սարքավորումներն ունակ են ժամում հազարավոր հաբեր արտադրելու:
Ընկերության կայքում վաճառվել են նաև ինկապսուլյացիայի մեքենաներ, որոնք փոշին փաթեթավորում են հաբերի պարկուճներում:
eBay-ը պարտավորվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՝ օրենքի պահանջները բավարարելու համար:
Հետաքննության ընթացքում ԱՄՆ կառավարությունը պարզել է, որ հարյուրավոր հաճախորդներ, ովքեր գնել են սարքավորումները, գնել են նաև կեղծ դրոշմակնիքներ, ներկանյութեր՝ կեղծ դեղագործական արտադրանք պատրաստելու համար:
Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ 2022 թվականին ԱՄՆ-ում թմրամիջոցների գերդոզավորումից մահացել է ավելի քան 110 հազար մարդ: Այս մահերի ավելի քան երկու երրորդը պայմանավորված է հզոր ցավազրկողներով:
Ավելի վաղ eBay-ը հայտարարել էր, որ ներկայիս տնտեսական պայմանների պատճառով նախատեսում է աշխատանքից ազատել 1000 աշխատակցի կամ իր աշխատուժի մոտ 9%-ին:
Ընկերությունը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է կրճատել նաև պայմանագրային պաշտոնները: Ընկերության գլխավոր տնօրենը խոստովանել է, որ ընկերությունն արագորեն ընդլայնել է աշխատակազմը, սակայն աշխատակիցնեը չեն արդարացրել իրենց սպասելիքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում