Եվրոպական ընկերությունների ավելի քան մեկ երրորդը 2023 թվականին ներդրել է արհեստական բանականություն (AI), քանի որ AI օգտագործողների թիվը կտրուկ աճել է:
Այս մասին ասված է Amazon-ի զեկույցում,- գրում է Reuters-ը:
ԵՄ գործադիր մարմինը 2021 թվականին ներկայացրել է մինչև 2030 թվականի թվային միջավայր ստեղծելու իր տեսլականը: Այն ուղղված է տարածաշրջանի վերափոխմանը, որտեղ բնակչության 80%-ը ձեռք կբերի թվային հմտություններ, համատարած 5G կապ և ԵՄ ընկերությունների 75%-ը կօգտվի ամպային ծառայություններից (վիրտուալ տարածք, որը թույլ կտա պահպանել ցանկացած ծավալի ինֆորմացիա):
Այնուամենայնիվ, 2022 թվականին ԵՄ ձեռնարկությունների միայն մեկ քառորդն է ներդրել արհեստական ինտելեկտը, և անցյալ տարվա զեկույցում նշվում էր, որ Եվրամիությունը վտանգի տակ է և կարող է տասը տարով հետ մնալ իր նպատակներից:
Անցյալ տարի արհեստական ինտելեկտի արագացված յուրացումն օգնեց Եվրոպային գտնել նպատակներին հասնելու ուղին:
Strand Partners-ի կողմից` ավելի քան 16 000 քաղաքացիների և 14 000 ձեռնարկությունների շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ընկերությունների 38%-ը փորձեր է կատարել AI-ի հետ:
Զեկույցում արհեստական ինտելեկտի դրական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է 600 մլրդ եվրո: Իսկ ավելի վաղ կանխատեսվել էր, որ արհեստական ինտելեկտի դրական ազդեցությունը տնտեսության վրա կկազմի 2.8 տրիլիոն եվրո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում