Զրոներով համարանիշերն այսօրվանից աճուրդի են հանվում, ՀՀ-ում դրանց սիրահարները շատ են. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 OO 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ակնկալում է, որ որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը։

«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ մեքենաների համարները։ Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ծիծաղելով ասել է Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է, որ այդ գնումներից պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ մուտք արվի։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով