ՀՀ պետական գնումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա կարծիքով` պետք է վերանայել նաև մրցույթներին ընկերություններին լիցենզիա տալու և նաև սև ցուցակ ուղարկելու գործընթացը։
«Հենց հիմա ունենք մի ընկերություն, որին ուղարկել ենք սև ցուցակ, որը հիմա դատական գործընթաց է սկսել մեր դեմ։ Նա մեկ այլ անունով հիմա մեր մրցույթին է մասնակցում։ Այսինքն` գիտենք, որ ինքն է` բաջանաղի անունով է գրանցվել, թե այլ անունով, բայց ինքն է։ Այսինքն` մենք մինչև իրեն սև ցուցակ ենք ուղարկում, դատական պրոցես ենք անցնում, նա այդ ընթացքում մեր այլ մրցույթին է մասնակցում այլ անունով։ Արդյունքում մեր նախարարությունը խնդրի առաջ է կանգնում, քանի որ այդ ընկերության հետ ունի աշխատանքի վատ փորձ»,– նշել է Սանոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում