Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 3 միլիարդ 151 միլիոն դրամ կհատկացնի 34 համայնքներին 43 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։
Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նախարարի՝ ծրագրերից 2-ը սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022-ին, 31-ը՝ 2023 թվականին:
«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18.3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 403 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ և Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ»,-ասել է Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին թվարկել է, թե որ ծրագրերն են ֆինանսավորվում այս որոշմամբ: Վերոնշյալ մարզերում կատարվել են ասֆալտապատման, մայթերի նորոգման, գազիֆիկացման, ջրագծի անցկացման, ֆոտովոլտային կայանի կառուցման, ինչպես նաև գյուղտեխնիկայի և մանկապարտեզի համար գույքի ձեռքբերման աշխատանքներ:
Սանոսյանը նշել է, որ 2023 թվականին մարզպետարաններին ռեկորդային մեծ չափով ֆինանսավորում է հատկացվել՝ 30 միլիարդ 300 միլիոն դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում