ՀՀ իշխանությունները վրացական համարներով 2648 մեքենայի մաքսային ձևակերպման համար ընդհանուր առմամբ կփոխհատուցի
7 532.7 մլն դրամ։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար 40%-ի, ավելի հին մեքենաների համար` 70%-ի չափով։
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցումներն իրականացրել է մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի 27-ը ներառյալ կատարված գործարքների մասով:
2023 թ.-ի դեկտեմբերի 28-ի, 29-ի և 30-ի փոխհատուցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2024 թ.-ի պետբյուջեով նախատեսել շուրջ 515.6 մլն դրամ:
Մինչ այս պահը փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ: