Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կա միտում, որ լուրջ կազմակերպությունները, որոնց հետ ՀՀ կառավարությունը կցանկանար համագործակցել, շատ հաճախ խուսափում են գործադիր մարմնի հետ գործ ունենալուց։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ հաճախ մեղադրում են, թե երբ փողը տալիս եք, հետո քարն ու փայտն առնում եք, ընկնում եք մեր հետևից, չենք ուզում։ Մյուս կողմից էլ մենք չենք ուզում, որ չարաշահումներ լինեն։ Այս դիլեմաները պետք է օրենքի ճկունություններով ապահովենք, որ մենք ու ընկերությունները միմյանց հետ հաճույքով աշխատենք։ Հիմա մենք տհաճությամբ ենք աշխատում, քանի որ բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են, ու մի երկու տեղ էլ, երբ այդ կասկածներն առարկայանում են, ամբողջ դաշտը քայքայվում է։ Մեզ այս երկու ծայրահեղություններից ոչ մեկն էլ ձեռնտու չէ»,– նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով