2023թ.-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.5%

1 Min Read
2023թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 19.8%:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
  • առևտրի շրջանառություն՝ 35.9%,
  • արդյունաբերություն՝ 20%,
  • շինարարություն՝ 11.5%,
  • ծառայություններ՝ 3.4%։
2023թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.4 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 33.2%-ով:

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 14․6 %-ով


Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.6%-ով:
Կիսվեք այս հոդվածով