Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է․ աղքատության ցուցանիշն է կրճատվել, միջին աշխատավարձը կազմում է 208 հազար դրամ։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Բացի այս, նախարարը նաև հայտնել է, որ 1 տարում 370 հազար նոր աշխատատեղ է բացվել։ Քերոբյանն ասել է, որ այս շարքը շատ է։
Ըստ Վահան Քերոբյանի, սակայն, բոլորը չէ, որ լավ են ապրում, ինքն, օրինակ, ավելի վատ է ապրում, քան մինչև նախարար դառնալը։
«Աշխատավարձս ավելի ցածր է, քան մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը»,- ասել է Քերոբյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում