ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ․ արդյունքներով աճել է 14․6%-ով՝ կազմելով 269 994 դրամ։
Տեղեկությունը հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2023 թ․ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7․8%, իսկ ամսական կտրվածքով՝ 21․6%։
Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ-ին կազմել է 208 323 դրամ՝ 2022-ի համեմատ աճելով 11․4%-ով։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ին 2022-ի համեմատ աճել է 15%-ով՝ հասնելով 295 132 դրամի։
Տարեկան կտրվածքով դեկտեմբերին աճը կազմել է 4․6%, իսկ ամսական կտրվածքով՝ 15․4%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում