Կառավարությունն առաջարկում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ծրագրից։
Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն:
Այս մասին ասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ընկերությունը գտնվում է Լոռու մարզում: Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացնում եւ գործունեություն չի ծավալում: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված են:
«Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որեւէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը