Banksnews.am-ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:
Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-Banksnews.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ չհաստատելով փոխնախարարին ձերբակալելու վերաբերյալ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետի հրամանագրով Անի Իսպիրյանն ազատվեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում