ՀՀ կառավարությունը 2023 թ–ին բարելավել է կապիտալ ծախսերի կատարողականը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով` ծախսերի իրականացման հարցում ՀՀ կառավարությունը մի խնդիր ունի. 2024 թ–ին մեկնարկում է լայնամասշտաբ դպրոցաշինության ծրագիր` գրեթե 100 մլրդ դրամ արժողությամբ, և այստեղ կա խնդիր մասնավոր հատվածի կարողությունների մասով։
«Դպրոցաշինության համար հայտարարված մրցույթների անգամ կեսի դեպքում դեռ չենք կարողացել հաղթող ճանաչել։ Պատճառն այն է, որ կա՛մ գները բարձր են տալիս, կա՛մ մեր շինարարական ընկերությունները չունեն բավարար կարողություններ, որպեսզի այդպիսի մեծ ծավալի աշխատանքներ սկսեն»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում