ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով վերջին ամիսներին արձանագրված գնաճի տենդենքցներին, տեղեկացրեց, որ մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը պիկին էր հասել 30 %-ի սահմաններում, որից հետո նվազել են և 2023 թվականի նոյեմբերի դրությամբ այնտեղ աճի տեմպերը 10% է՝ տարեկանացված։
Գալստյանը հայտնեց, որ տնտեսության սեկտորներ կան, մասնավորապես՝ ծառայության ոլորտներում որտեղ աշխատավարձերի աճը շարունակում է դեռևս բարձր մնալ։
«Բայց հատվածներ էլ կան, որտեղ աշխատավարձի աճի տեմպերն էական նվազում են արձանագրում։ Որի պատճառով մենք մտահոգված չենք այս ֆենոմենի ազդեցությամբ հետագ գների աճի սպասումների հարցում»,-հայտարարեց ԿԲ նախագահը և հավելեց. «Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ մենք կարծում ենք, որ արտաքին հատվածից, ներառյալ՝ պարեն, այս պահի դրությամբ ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ։ Այսինքը մենք առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտակա ժամանակներում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում