Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում ծրագրեր իրականացնելու շուրջ

0 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին:

Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռքբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:

Կիսվեք այս հոդվածով