Մենք չպետք է ներմուծենք այն, ինչ ինքներս կարող ենք արտադրել՝ ավելի ցածր ինքնարժեքով. Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը, իր խոսքում անդրադառնալով ժամանակակից սպառազինության խնդիրներին, ընդգծել է՝ փորձը ցույց է տվել, որ առանց ժամանակակից սպառազինության անհնար է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ:

«Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիակական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր: Սա մեր անվտանգային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մեկ քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և անվտանգային միջավայր»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով