Վերջին տարիներին մի քանի մլրդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Միջոցառման սկզբում նախ հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքի նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Մենք պետք է վերանայենք նաև անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները:
Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը:

Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով: Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով