Այս եղանակային պայմաններում փոսալցում չի իրականացվում. Ավինյան

1 Min Read

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել քաղաքացիների կողմից բջջային հավելվածով փոխանցված տվյալների և դրանց տրված պատասխանների վերաբերյալ տեղեկատվություն։

Քաղաքապետն արձանագրեց, որ խնդիրներ կան ասֆալտապատման, մասնավորապես՝ փոսալցման աշխատանքների հետ կապված, որոնք բնական են, քանի որ այս եղանակային պայմաններում փոսալցում չի իրականացվում:

«Ենթադրաբար, կոմունալ տնտեսություններին վերաբերող հարցերը մեծ մասամբ կոյուղիներին կարող են վերաբերել։ Բազմաթիվ խնդիրներ ունենք Երևան քաղաքում, և այստեղ կոմպլեքս լուծումներ ենք քննարկում կառավարության գործընկերների հետ»,- ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով