Արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին առաջիկա 3 տարիներին կլինի Սաուդյան Արաբիայի դեմքն ու պարբերաբար կգովազդի այն որպես ապագայի երկիր,- հայտնում է Skift.com-ը:
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի տուրիզմի դեպարտամենտի հետ: Գործարքն արժեցել է 25 մլն դոլար:
Անցյալ տարի մայիսին Մեսսին կրկին լուսանկարներով կիսվել էր Սաուդյան Արաբիա կատարած իր ուղևորությունից:
Գովազդային արշավի նպատակն է կոտրել «պատերը», սխալ պատկերացումներն ու ջարդել հնացած կարծրատիպերը Սաուդյան Արաբիայի մասին:
Որպես «Սաուդ, բարի գալուստ Արաբիա» ապրանքանիշի մաս, արշավը նախատեսվում է սկսել Եվրոպայում, Հնդկաստանում և Չինաստանում: Այն կցուցադրվի հեռուստատեսությամբ, սոցիալական մեդիայով և թվային հարթակներով:
Արշավը «հիմնված է սպառողների պատկերացումների վրա, որոնք ցույց են տվել, որ դեռևս կան թյուր պատկերացումներ, և հրավիրում է հանդիսատեսին զգալ անհավատալի և վառ մշակութային վերափոխումը, որը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում:
Մեսսին, Visit Saudi-ի հետ վճարովի գործընկերության շրջանակներում, իր Instagram-ի էջում կիսվել է արշավի տեսանյութով: Նա կոչ է անում նրանց, ովքեր այցելել են Սաուդյան Արաբիակիսվել իրենց փորձով, իսկ մյուսներին՝ գնալ և ուսումնասիրել երկիրը:
Ի՞նչի մասին է Մեսսիի տեսանյութը
Հոլովակում ցուցադրվում են Սաուդյան Արաբիայի բնապատկերները, այդ թվում ՝ Կարմիր ծովը, կանաչ լեռները, Թաբուկի ձյունածածկ տեղանքը, ափամերձ Ջիդդա քաղաքը և մայրաքաղաք Ռիադը:
Այն պատմում է այնպիսի տեսարժան վայրերի մասին, ինչպիսիք են Diriyah E-Prix-ը, Riyadh Season-ի թեմատիկ այգին, AlUla-ի օդապարիկով թռիչքները և MDL Beast-ի երաժշտական իրադարձությունները: Մեսսին ցույց է տալիս նաև Սաուդյան Արաբիայի կանանց ֆուտբոլի հավաքականը:
View this post on Instagram
Նշենք, որ հոլովակը միայն Ինստագրամում մեկ օրում ունեցել է 38.8 մլն դիտում, այն հավանել է ավելի քան 2 մլն մարդ:
Համաձայն մշակած ռազմավարության` մինչև 2030 թվականը Սաուդյան Արաբիան պետք է դառնա աշխարհի զբոսաշրջային կենտրոններից մեկն ու տարեկան ընդունի 150 մլն զբոսաշրջիկի: Զբոսաշրջությունը Սաուդյան Արաբիայի տնտեսության ընդամենը 10%-ն է կազմում:
Երկիրը նաև պարզեցրել է մուտքի կանոնակարգերը ՝ մշակելով էլեկտրոնային վիզաների ծրագիր, որից ներկայումս կարողանում է օգտվել 63 երկիր: Կա նաև անվճար 96-ժամյա տարանցիկ վիզա, որը այցելուներին իրավունք է տալիս մեկ գիշեր անվճար մնալ հյուրանոցում, եթե ամրագրումը կատարեն SAUDIA ազգային ավիափոխադրողի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում