Երևանի Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերը թենիսի կորտեր կառուցելու համար հստակ տարածքներ են ներկայացրել, զեկուցվեց քաղաքապետարանում ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում։
Քննարկումները, սակայն, դեռ ընթանում են նաև մյուս վարչական շրջաններում տարածքի համապատասխան ընտրության ուղղությամբ։
Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի՝ արդեն իսկ Քանաքեռ-Զեյթունում կորտի կառուցման մրցույթ հայտարարելու տեխնիկական առաջադրանքի կազման աշխատանքներն են իրականացվում։
«Խոսքը գնում է Մայր Հայաստանին հարակից ավտոկայանման տարածքի մասին, չէ՞», – ճշտեց քաղաքապետը։
«Այո, Մայր Հայաստան արձանի կողքը՝ ավտոկանայատեղին, ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար», – ասաց վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում