«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագոծման կենթարկվի։
Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
Ամփոփելով նախորդ շաբաթը` մետրոպոլիտենից հայտնել են, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429 հազար 460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 513-ը երեք վագոնանի, 1351-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 452 հազար 550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 429 հազար 460 ուղևոր։ Կատարողականը՝ 94.9 % է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում