Banksnews.am-ը ներկայացնում է պատմության մեջ ամենաշատ վաճառված բջջային հեռախոսների ցանկը:
Բոլոր ժամանակների ամենավաճառված հեռախոսների ցանկը գլխավորում է Nokia 1100-ը, որի վաճառքը վեց տարվա ընթացքում գերազանցել է 250 միլիոնը: Nokia 1100 մոդելի վաճառքը պայմանավորված է իր ֆունկցիոնալությամբ և գրպանի համար չափով, ինչի շնորհիվ էլ դարձել է գնորդների սիրելի մոդել:
Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է մեկ այլ մոդել՝ Nokia 1110-ը, մի փոքր ավելի քիչ ցուցանիշով՝ 248 միլիոն օրինակ:
Ամենահայտնի սարքերի եռյակում են նաև iPhone 6-ը և 6 Plus-ը, որոնցից վաճառվել է 222 մլն օրինակ: Նրանց 4.7 և 5.5 դյույմանոց էկրանները սկիզբ դրեցին մեծ սենսորային էկրանով բջջային հեռախոսների դարաշրջանին և դեռ համարվում են բոլոր ժամանակների ամենավաճառվող սմարթֆոններ։
Ցուցակում չորրորդը կրկին Nokia-ն է՝ իր 105 մոդելով: Այս տարբերակից վաճառվել է ավելի քան 200 մլն օրինակ:
Ամենաշատ վաճառված բջջային հեռախոսների հմգյակը եզրափակում է iPhone-ը` իր 6S և 6S Plus մոդելներով: iPhone-ի այս մոդելից վաճառվել է 174 մլն օրինակ:
Ամենաշատ վաճառված հեռախոսների 17 շարքերն էլ հիմնականում գլխավորել են Nokia-ն և iPhone-ը: Ցուցակում միայն Samsung E1100-ն է զբաղեցրել 11-րդ տեղը և Motorola Razr V3-ը՝ 17-րդ տեղը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում