Կարգ է սահմանվել անշարժ գույքի և հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում:

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։

Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի
կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝  15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր
օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում:

Կիսվեք այս հոդվածով