Դեկտեմբերի «Տոնական» գները՝ ՀՀ խոշոր քաղաքներում. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Գների տատանումներն անհանգստացնում են բոլորին, քանի որ դրանից է կախված մեր ստացած եկամուտներն արդյունավետ տնօրինելու հնարավորությունները։ Մենք պարբերաբար անդրադառնում ենք ՀՀ-ում սպառողական գների փոփոխություններին ընդհանուր առմամբ։ Ունենք վերլուծություններ, որտեղ դիտարկվում են գների փոփոխությունները ոլորտային տեսանկյունից։


Ինչպիսին էր նախատոնական դեկտեմբերը 2022թ.-ին. Ինֆոգրաֆիկա


Շատ հաճախ ենք անդրադառնում նաև գներին ՀՀ խոշոր քաղաքներում։ Հիմնականում խոշոր քաղաքներում դիտվող միտումները ցույց են տալիս իրավիճակը մարզերում։ Այս առումով ուսումնասիրենք ՀՀ խոշոր քաղաքներում գների փոփոխությունները 2023թ-ի դեկտեմբերին՝ նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ. դեկտեմբերին Հայաստանի բոլոր անկյուններում մարդիկ պատրաստվում են ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին․

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Երևանում 2023թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ դիտվել է գների անկում՝ 0,6%-ով, և գների 0,9%-ով աճ՝ նախորդ ամսվա համեմատ։

Երևանում 2023թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենամեծ գնանկումը նկատվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում՝ 4,5%-ով, իսկ ամենամեծ աճը՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներում՝ 8,5%-ով։

Մարզերի խոշոր քաղաքաներում 2023թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենամեծ գնանկումը դիտվել է Իջևան քաղաքում՝ 1,6%-ով։ Իջևանում 2023թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների ամենամեծ անկումը դիտվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ոլորտում՝ 7,4%-ով, իսկ ամենամեծ աճը՝ տրանսպորտի ոլորտում՝ 7,6%-ով։

2023թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների փոփոխություն չի դիտվել Եղեգնաձորում։ Այստեղ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, ամենազգալի փոփոխությունները դիտվել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում՝ 4,1% գնիջեցում,գնանկումը դիտվել է  իսկ ամենամեծ աճը՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներում՝ 10,5%-ով։

2023թ-ի դեկտմբերին նախորդ ամսվա համեմատ ՀՀ մարզերի գլխավոր քաղաքներում ամենամեծ գնաճը դիտվել է Եղեգնաձորում, Գավառում, Վաղարշապատում՝ 1,1%-ով։ Այս քաղաքներում գների ամենամեծ աճը 2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ դիտվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում՝ համապատասխանաբար 2,2%-ով, 2,3%-ով և 2,4%-ով։

Եղեգնաձորում, Գավառում և Վաղարշապատում  2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ գների ամենամեծ անկումը դիտվել է հագուստի և կոշիկի ոլորտում՝ համապատասխանաբար  0,2%-ով, 0,3%-ով և 0,6%-ով։

Կիսվեք այս հոդվածով