Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ:
Մոտ մեկ տարի ուսումնասիրելով ԱՀԱ հայեցակարգը, փորձագետները պատրաստել են զեկույց, որտեղ ներկայացված են հիմնադրվելիք առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի կառավարման հիմնական դրույթներին և բժշկական կենտրոնների հետ համագործակցության պայմաններին վերաբերող իրենց դիտարկումները:
Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ հիմնադրամի կառավարման և բժշկական ծառայությունների -որակի բարելավման վերաբերյալ նիդերլանդական փորձագիտական եզրակացությունը օգտակար կլինի` ապահովագրական հիմնադրամի թափանցիկ և հրապարակային գործունեության մեխանիզմներն ապահովելու համար:-
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում