Կաթի արտադրության ծավալները նվազել են, արտահանման հնարավորությունները՝ աճել

1 Min Read

Ինչպես գիտենք, այսուհետ Արաբական Միացյալ Էմիրություններ կարլի է արտահանեկ  միս-մսամթերքի, ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի սննդատեսակներ, իսկ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք: Անշուշտ, սա դրական նորություն է, որը կօգնի զարգացնել ՀՀ ներքին շուկայում գործող համապատասխան ոլորտները և ապահովել նրանց եկամուտների ձևավորումը նաև եվրոպական շուկայի օգնությամբ։


Հայաստանից կարող է արտահանվել ձուկ, մեղր, կաթ և միս


Սակայն, կաթ և ձու պարունակող կոմպոզիտային արտադրանաքի արտահանման բավարար ծավալների  ապահովումն առաջին հերթին պայմանավորված է  կաթի արտադրությամբ․

Ինչպես կարելի է տեսնել, վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ին արտադրվել է 623,100 տոննա կաթ։ Վերջինս 2021թ-ի համեմատ կրճատվել է 7%-ով։ Նկատենք, որ 2022թ-ին արձանագրվել է կաթի արտադրության նվազագույն մակարդակը։

2023թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 509,900 տոննա կաթ։ Վերջինս 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,2%-ով։ Ընդ որում՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում կաթի արտադրությամբ առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցրել Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերը, որտեղ արտադրվել է համապատասխանաբար 88,300, 70,200 և 68,100 տոննա կաթ։ Վերջիններս ևս 2022թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ կրճատվել են համապատասխանաբար 7%-ով, 2,2%-ով և 12%-ով։              

Կիսվեք այս հոդվածով