Հայաստանում 2023 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 741 726:
Կառավարության հերթական նիստում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741,726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 193 737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում բացվել է 193 737 աշխատատեղ,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավել է 37.306-ով կամ՝ 5.3 տոկոսով։
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը դեկտեմբերին կազմել է 741 726
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում