Մարզերում անշարժ գույքի գործարքների թիվն աճել է. կադաստրի կոմիտեի ղեկավար

1 Min Read

Երևանում անշարժ գույքի շուկայում նկատելիորեն նվազել է գործարքների թիվը, սակայն մարզերում, նախնական տվյալներով, անշարժ գույքի գործարքների թիվն աճել է:

Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Սուրեն Թովմասյանն անդրադարձել է նաև շահարկումներին, թե Մեղրիում տարբեր գրասենյակներ են փակվում, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը:

«Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը Մեղրիում գրասենյակ է, որը չի փակվելու։ Այս պահի դրությամբ այնտեղ պետ չունենք և սպասարկող մասնագետ չունենք, երկուսն էլ աշխատանքից ազատվել են, այդ կապակցությամբ գրասենյակը հիմա փակ է, մոտակա օրերին մրցույթ է հայտարարվելու, որպեսզի այդ պաշտոնները համալրվեն»,- ասել է կադաստրի կոմիտեի ղեկավարը։

Նա նշել է, որ նախորդ տարվա ցուցանիշները դեռևս ամբողջական հաշվարկված  չեն, դրա համար էլ խուսափեց որևէ թիվ հնչեցնել։

«Որոշակի նվազում կա Երևանում, բայց մարզերում ակտիվությունն անհամեմատ մեծ է»,- տեղեկացրել է նա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով