«ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ն անհատույց կփոխանցվի ՀՀ Կառավարությանը

1 Min Read

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 20 %-ը կանցնի ՀՀ Կառավարությանը։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է:

«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2023–ի նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն թույլատրեց, որ «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվի կիպրոսյան «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ Հանձնաժողովի հրապարակման մեջ նշվում էր․ «նկատի ունենալով, որ «ՄՏՍ–Հայաստանը» և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ–Հայաստանը» այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»։

TAGGED:
Share This Article