Եվրոգոտու սպառողների վստահության ցուցանիշի նախնական գնահատականը 2024 թվականի հունվարին նվազել է մինչև -16.1, ինչը 0.9-ով պակաս է դեկտեմբերի ցուցանիշից,– գրում է Euronews-ը:
Ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան լավատես են մարդիկ տնտեսության նկատմամբ ՝ գնահատելով վստահությունը –100-ից մինչև 100 սանդղակով:
-100 ցուցանիշը ցույց է տալիս վստահության շատ ցածր աստիճան, 0-ն՝ չեզոք, իսկ 100-ը՝ վստահության բարձր աստիճան:
Հարցմանը մասնակցել են Եվրոգոտու 23 000 տնային տնտեսություններ: Հարցերն առնչվում էին ընթացիկ տնտեսական և ֆինանսական իրավիճակին, խնայողություններին և ակնկալիքներին, ինչպես նաև եղել են հարցեր սպառողական գների և ընդհանուր տնտեսական պայմանների մասին:
Ընդհանուր առմամբ, Եվրամիությունում ընթացիկ ամսում համանման ցուցանիշ է գրանցվել -16.2, ինչը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ 0.2-ով պակաս է։
Ըստ Eurostat-ի՝ արդյունքները ստացվել են այն բանից հետո, երբ Եվրոգոտու տարեկան գնաճը 2023 թվականի դեկտեմբերին հասել է 2.9%-ի, նոյեմբերի՝ 2.4%-ի դիմաց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում